National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.12.2022
Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առեւտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում
1 / 2

Հարկային վարչարարության իրականացման ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր լուծելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերում: Այս մասին դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առեւտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում: «Այսօր էլեկտրոնային հարթակի միջոցով առեւտրի մասով ավելացված արժեքի հարկ ՀՀ տարածքում չի գոյանում»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել. «Պատճառն այն է, որ էլեկտրոնային հարթակի ոչ ռեզիդենտ սեփականատերը հանդես է գալիս որպես փոխադրող, չի ներմուծում ապրանքը ՀՀ տարածք եւ էլեկտրոնային առեւտրի առանձնահատկություններով պայմանավորված` ավելացված արժեքի հարկ մեր երկրի տարածքում չի գոյանում»: Ռուստամ Բադասյանի խոսքով միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրները որդեգրում են սպառող երկրի կանոնը: Փոփոխություններով սահմանվում է, որ եթե ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային հարթակներից առեւտուր իրականացնելիս ապրանքը ձեռք է բերում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը, ապա ՀՀ տարածքում պետք է գոյանա ավելացված արժեքի հարկը:

Նշվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից նման կարգավորումներ ունեն Ղազախստանն ու Բելառուսը:

Անդրադառնալով ավտոմեքենաների օտարման գործարքում նախագծով առաջարկվող փոփոխություններին` զեկուցողը տեղեկացրել է, որ ֆիզիկական անձանց միջեւ ավտոմեքենաների օտարման գործարքների դեպքում եկամտային հարկի փոխարեն կսահմանվի պետական տուրք, եւ դրա գանձումը կվերապահվի ՀՀ ոստիկանությանը:

Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ հարկային բեռի որեւէ փոփոխություն տեղի չի ունենում. վճարվող պետական տուրքը հաշվարկվելու է ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ:

Սահմանվել է նաեւ «անալիտիկ հաշվառման» հասկացությունը:

Հաջորդ փոփոխությունը միտված է ընդհանուր հարկման դաշտում գործող հարկ վճարողների համար հավասարության ապահովմանը: Հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար շահութահարկի դրույքաչափն առաջարկվել է սահմանել 23 տոկոս:

Պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին` Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ նախաձեռնությամբ էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանք պատվիրող անձի համար որեւէ բեռ չի սահմանվում. ավելացված արժեքի հարկ վճարելու պարտականություն ունենալու է էլեկտրոնային հարթակը: Օրինակ` եթե ՀՀ քաղաքացին գնում է կատարում ՌԴ-ում գործող էլեկտրոնային հարթակից, ապա վերջինս այսուհետ պարտավոր է լինելու ավելացված արժեքի հարկ հաշվարկել եւ վճարել ՀՀ-ում, ինչը հավելյալ եկամուտներ կապահովի բյուջեում:

Գլխադասային` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակցությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: Նա կարեւորել է առաջարկվող բովանդակային փոփոխությունները:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
 


20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am